Թիվ 44 երթուղու ավտոբուսում գողացել է 24-ամյա աղջկա դրամապանակը
Մարտի 14-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 13-ին, ժամը 15.30-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 4.000 դրամ և 100 դոլար:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 24-ամյա Ասյա Գ.-ին:
Կատարվում է քննություն: