Դե Միստուրան չի մասնակցի ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների Աստանայի հանդիպմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան բժշկական պատճառներով չի մեկնի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որը նշանակված Է մարտի 16-ին: Դրան կմասնակցի նրա տեղակալ Ռամզի Իզեդին Ռամզին: Այդ մասին մարտի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՄԱԿ-ի հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Կոնտեն: «Պարոն դե Միստուրան չի կարողանա այս շաբաթ ուղևորություն կատարել բժշկական պատճառներով: Հատուկ դեսպանորդի տեղակալ Ռամզի Իզեդին Ռամզին կգլխավոր ՄԱԿ-ի պատվիրակությունն Աստանայում»,-նշել Է նա: