Շիրակի համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանին ազատել են աշխատանքից, նա մեղադրվում է «գույքի հափշտակման մեջ» (լուսանկար)
Շիրակի պետական համալսարանի արդեն նախկին դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ իրեն ազատել են աշխատանքից:
Նա մասնավորապես գրել է.
Բեսպրեդելության գագաթնակետը...
Գրադարանի ոչնչացված գրքերի համար ռեկտորի փոխարեն պատասխան են տալու Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը...
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Գագիկ Համբարյանն անընդհատ բարձրաձայնում էր Շիրակի պետհամալսարանում կատարվող անօրիությունների մասին: