Մարուքյանը Վաշինգտոնի «Կարնեգի» հիմադրամում ներկայացրել է «Ելք»-ի տեսլականը Արցախի խնդրի կարգավորման մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մարտի 14-ին, ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International for Peace) Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։
«Լուսավոր Հայաստան»-ից հայտնում են, որ Էդմոնը Մարուքյանը ներկայացրած թեմայի վերաբերյալ պատասխանել է նաև լսարանի բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ «Ելք» դաշինքի ծրագրային դրույթների և տեսլականի մասին։
Նշենք, որ «Կարնեգի» հիմնադրամը ստեղծվել է 1910 թվականին և համարվում է Վաշինգտոնի ամենահեղինակավոր հաստատությունը քաղաքական հետազոտությունների և վերլուծության բնագավառում, ինչպես նաև նպաստում է աշխարհում խաղաղության պահպանմանը։