Մխիթարյանի խաղը շատ է լավացել Անգլիա տեղափոխվելուց հետո. «Միլանի» գլխավոր մարզիչ
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Արսենալի» հետ պատասխան խաղից առաջ խոսել է իր թիմի շանսերի, ինչպես նաև կարծիք հայտնել «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հիշեցնենք` «Միլանի» հետ կայացած առաջին խաղում լոնդոնյան թիմը 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ.
«Մխիթարյանի խաղը շատ է լավացել Անգլիա տեղափոխվելուց հետո:
Նա ոչ միայն տեխնիկապես է լավ զարգացած, այլև` բարելավել է իր խաղի արագությունը»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում «Calciomercato»-ն:
Մասնագետի խոսքով իրենք ամեն ինչ կանեն` հաջողության հասնելու համար.
«Գիտենք, որ դժվար կլինի, բայց մենք ծնվել ենք պատրաստ: Սա ֆուտբոլ է և չկա ավելի գեղեցիկ բան, քան կանխատեսումները կոտրելը: Այսօր մենք բոլորովին այլ խաղ կցուցադրենք:
Հպարտ ենք, որ խաղալու ենք այդպիսի գեղեցիկ և կարևոր մարզադաշտում: Շատ լավ ենք պատրաստվել այս խաղին:
Առաջին խաղում ճիշտ մոտեցմամբ չէինք խաղում: Այս անգամ պետք է ավելի կոմպակտ լինենք: Կանենք հնարավոր ամեն բան, ոչինչ չունենք կորցնելու»,- ասել է Գատուզոն:
Հիշեցնենք` «Արսենալ»-«Միլան» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 00:05-ին: