Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովել. Կարեն Կարապետյանը հանձնարարեց լուծել խնդիրը
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման աշխատանքների վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Կառավարության միջոցառումների ծրագրով Առողջապահության նախարարության կողմից սահմանված ժամանակացույցով իրականացվում են էլեկտրոնային առողջացման ամբողջովին ներդրման աշխատանքները, և այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին»,-ասաց նա:
Հաշվի առնելով սա՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի նախարարներին և առաջարկեց Երևանի քաղաքապետին 15 օրվա մեջ այդ բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար, ապա ներկայացրեց հաշվետվություն:
«Այս հանձնարարականի մեջ պետք է ավելացնել նաև մարզպետներին: Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովել, չեմ կարծում, որ որևէ խնդիր կա: Դա է, չէ՞, պրոբլեմը»,-ասաց նա: