«Ford»-ը ավելի քան 1.4 մլն մեքենա է հետ կանչել՝ ղեկի հետ կապված խնդիրների պատճառով
«Ford» ընկերությունը հետ է կանչել ավել քան 1.4 մլն մեքենա: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պատճառը մեքենայի ղեկի անսարքությունն է եղել, երբ վարորդներից մեկի մոտ մեքենան վարելու ընթացքում ղեկը դուրս է եկել: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով խափանման պատճառը եղել է ղեկի պտուտակների վատ որակը, որն էլ կարող էր պոկվել ցանկացած պահի:
Նմանատիպ առնվազը 3 դեպք է տեղի ունեցել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի ընկերության ղեկավարությունը նման որոշում կայացնի: