Ռիո դե Ժանեյրոյում պատգամավորի են սպանել
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային ժողովի պատգամավոր Մարիել Ֆրանկը հարձակման է ենթարկվել քաղաքի կենտրոնում անհայտ հանցագործների կողմից: Այս մասին հաղորդում է Globo հեռուստաընկերությունը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանկը ռասայական խտրականության դեմ պայքարի կոնֆերանսից վերադառնում էր: Հանցագործները կրակել են նրա մեքենայի ուղղությամբ: Պատգամավորը տեղում մահացել է: Մահացել է նաև նրա անձնական վարորդը:
Մեքենայից ոչինչ չեն գողացել, ինչն էլ ոստիկանների մոտ կասկածներ է առաջացրել, որ սպանությունը կատարվել է նրա մասնագիտական գործունեությունից ելնելով և որ հանցագործները պատգամավորին թալանելու մտադրություն չեն ունեցել:
Ֆրանկը ներկայացնում էր Ձախ սոցիալիստական և ազատական կուսակցությունը, և նա ստացել էր պատգամավորության մանդատը 2016 թվականին: