«UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, սահել ձորն (մոտ 30մ) ու արգելափակվել
Մարտի 14-ին, ժամը 21:27-ին տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 30մ). տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «UAZ» մակնիշի 138 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել զառնիվայր (մոտ 70մ):
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: