Վիճաբանություն դատարանում՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և փաստաբանի միջև
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դատարանի կարգադրիչներից մեկի, փաստաբան Վրեժ Խաչիկյանի և Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի միջեւ:
Բանն այն է, որ Վրեժ Խաչիկյանն այսօր դատարան մտնելիս զննվել է, որի ժամանակ սարքը ազդանշան է տվել, կարգադրիչը փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, սակայն դա դուր չի եկել Խաչիկյանին. նա ընդդիմացել է և հրաժարվել զննվել և սկսել է վիճաբանել իրեն զննող կարգադրիչի հետ:
Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը դատարանում «Սասնա ծռերի» գործով ծառայություն էր իրականացնում, տեսնելով վերը նշվածը, իրեն բնորոշ հանգստությամբ միջամտել է և դիմելով փաստաբանին՝ ասել, որ կարգադրիչի գործողություններում սխալ չկա: Վրեժ Խաչիկյանն էլ այս անգամ վիճաբանել է Օսիպյանի հետ: