Առաջին հաղթանակը մրցաշարում. Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոնին
Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում:
Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 40-րդ քայլում: Հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 2 միավոր:
Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: