Երևան քաղաքի շենքերից մեկի վերելակը խափանվել է. Ներսում 87-ամյա բնակիչ է եղել
Մարտի 14-ին, ժամը 00:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ. Մուրադյան փողոցի թիվ 4 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները վերելակից դուրս են բերել 1931 թ. ծնված Յ. Խ.-ին: