Արսենալը զվարճալի տեսանյութ է հրապարակել թիմի մարզումից
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները բավականին բարձր տրամադրությամբ նախապատրաստում են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Միլանի» հետ կայանալիք խաղին:
Հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին, Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում:
«Արսենալի» մամուլի քարտուղարությունը թիմի մարզումից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է թիմի պաշտպան Կալում Չեմբերսը գնդակն անցկացնում «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան ոտքերի արանքով: