Համացանցի «հայրը» խոսել է համացանցի գլխավոր խնդիրի մասին
Համացանց ստեղծողը խոսել է համացանցի գլխավոր խնդիրի մասին: Միևնույն ժամանակ համացանցի «հայրը» կարծում է‚ որ խնդիրները շտկելու համար դեռևս ուշ չէ:
Համացանցն այսօր արդեն 29 տարեկան է: Այս իրադարձության պատվին համացանց ստեղծողը՝ Թիմ Բերներս-Լին‚ կիսվել է համացանցի ներկայից վիճակի մասին ունեցած իր կարծիքով:
Համացանցի ներկայիս վիճակը սարսափեցնում է գիտնականին: Ավելի շատ նա մըտահոգված է մենաշնորհային այնպիսի կազմակերպությունների գործունեությամբ‚ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը: Նրանք‚ կարծես‚ դարձել են դարպասապահներ և որոշում են‚ թե ինչ ցուցադրեն մարդկանց կամ ինչ դիտարկումներ ու գաղափարներ ցույց տան օգտատերերին:
Թիմը համոզված է‚ որ այդ ընկերությունները սպանել են մրցակցությունը՝ դառնալով անհաղթահարելի խոչընդոտ մյուս բոլոր ընկերությունների համար: Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի տարիները չեն կարող նախորդ 20 տարիների նման բեկումնային լինել: