Ծնողները երեխաների համար վճարում են ատամներով. գիտականներ
Կինը որքան շատ երեխաներ է լույս աշխարհ բերում‚ այնքան շատ ատամներ է կորցնում: Այս մասին զգուշացնում են գիտնականները Գերմանիայից և Նիդեռլանդներից: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Epidemology & Community Healt ամսագրին‚ որն էլ հրապարակել է տեղեկությունները:
Երեխաների քանակի և ատամների կորստի միջև եղած կապի մասին խոսվել է դեռևս շատ վաղուց‚ բայց մինչ օրս չկային հավաստի փաստարկներ պարունակող հոդվածներ‚ որոնք կապացուցեին այդ ամենը:
Ուսումնասիրողները հավաքագրել են 34 հազար մարդու տվյալներ‚ որոնց միջին տարիքը 67 է՝ աշխարհի 14 երկրներից: Գիտնականները համեմատել են նրանց կորցրած ատամերի թիվն ու երեխաների թիվը: 3 երեխա ունեցող կանայք միջինում 4 անգամ ավելի շատ են ատամ կորցրել‚ քան 2 երեխա ունեցող կանայք:
Հետազոտողների խոսքով հղիության ժամանակ արտադրված հորմոնները խոչընդոտում են կալցիումի կլանմանը: Բացի այդ, նրանք նպաստում են որոշակի հիվանդության զարգացմանը: Միևնույն ժամանակ, հղի կանայք հաճախ են քաղցր կամ թթու կերակուրներ ուտում, ինչը լրացուցիչ վնասում է ատամներին: Բացի այդ, կանայք, ովքեր ունեն մի քանի երեխա, հաճախ են անտեսում իրենց և գնալ ատամնաբույժի: Հետազոտության հեղինակների խոսքերով՝ բոլոր այս գործոնները միասին նպաստում են ատամների կորստին:
Գիտնականները պնդում են նաև‚ որ երեխաների լույս աշխարհ գալը ոչ մի ազդեցություն չի ունենում հայրիկների ատամների կորստի վրա: