Apple-ի համակարգիչները ամենավստահելին են. Samsung-ը կրկին երկրորդ տեղում է
Համակարգիչներ վերանորոգող ընկերությունը‚ իր տվյալների հիման վրա‚ մշակել է համակարգիչների հուսալիության վարկանիշային աղյուսակ:
Apple-ը արտադրում է ամենահուսալի համակարգիչները: Այս մասին հայտնում է PC Rescuecom համակարգիչներ վերանորոգող ընկերությունը՝ իր ներկայացրած հետազոտության մեջ:
Ընկերությունը կազմել է աղյուսակը՝ հիմնվելով ստացված դիմումների և պատվերների հիման վրա: Եվ այդպես Apple-ը ստացել է ամենաբարձր վարկանիշը՝ 655 միավորով:
2-րդ տեղում Samsung-ն է` 270 միավոր հուսալիության ցուցանիշով: Երրորդ տեղը զբաղեցնում է Lenovo-ն, որին հաջորդում են Microsoft, Dell, Acer, HP և Asus ընկերությունները: