Արտակարգ դեպք Ոսկու շուկայի մոտ. կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Երևանում այսօր՝ մարտի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի մոտ կայանված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Volkswagen մակնիշի 22 SO 652 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածում: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը: Տուժածներ չկան: