3 սերունդ. Քիմ Քարդաշյանն իր մոր և տատիկի հետ՝ բյութի-բրենդի նոր գովազդում (լուսանկարներ)
Անցյալ տարվա ամռանը Քիմը փորձել է նվաճել գեղեցկության շուկան՝ մուտք գործելով այնտեղ իր KKW Beauty բրենդով: Եվ դա նրան հաջողվեց:
Ապրանքատեսակի առաջին հավաքածուն վաճառքի էր հանվել հունիսի 21-ին և ընդամենը կես ժամում բերել էր14 մլն դոլար շահույթ: Այդ ժամանակից ի վեր հեռուստաաստղը չի դադարել ստեղծել նոր ապրանքատեսակներ: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Քարդաշյանը պատրաստվում է ներկայացնել նոր ապրանքատեսակը: Իսկ գովազդային հոլովակում նկարահանվելու համար նա հրավիրել է իր հարազատներին՝ 62-ամյա մորը՝ Քրիս Ջեներին‚ և 83-ամյա տատիկին՝ Մերի Ջո Հոութոնին:
«Մայրս և տատիկս լավագույն շիկահեր մոդելներն են: Շնորհակալ եմ նրանց՝ համատեղ աշխատանքի համար»‚- ասել է Քիմը:
Նա հետևորդներին մի փոքր պատմել է նաև նոր ապրանքատեսակի մասին՝ ասելով‚ որ նոր արտադրանքը ունենալու է երիտասարդացնող ազդեցություն և 16 երանգներ: