Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր.
Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի է ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում 59-ամյա Յուրի Գալուստյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QL 167 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր՝ 52-ամյա Նարինե Գալուստյանը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: