Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն և Արցախի մշտական ներկայացուցչություն
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:
Քննարկվել են ԱՄՆ-ի և հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:
Բացի այդ, Բակո Սահակյանն այցելել է նաև Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն և հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Նախագահը կարևորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք և կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ