Առողջապահության ոլորտում հերթական նորամուծությունն է սպասվում. ինչ նոր անակնկալ կմատուցվի
«Հայկական ժամանակը» գրում է. «Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մշակվել է «Մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգ», որը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Մարզային առողջապահական հաստատություններում նեղ մասնագետների սակավության խնդիրը տարիների պատմություն ունի: Վաղուց արդեն ավանդույթ է դարձել, որ Երևանից քիչ թե շատ հեռու բնակավայրերի բնակիչները հնարավորության դեպքում նախընտրում են բուժօգնություն ստանալ մայրաքաղաքում: Եվ դա պայմանավորված է ինչպես տեղերում գործող բժիշկների նկատմամբ վստահության պակասով, այնպես էլ նեղ մասնագետների բացակայությամբ:
Ինչ վիճակագրություն կա Հայաստանում, ինչ է նախատեսվում նախարարության հայեցակարգով, իրատեսակա՞ն է դա և արդյոք ոլորտում առանց հաշվարկի և նախապատրաստությունների նորամուծություն մտցնելու պատճառով հերթական սկանդալը չի պայթելու:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում: