Ալավերդցի Վահագնի գործով նոր կալանավորումներ են սպասվում. ուշագրավ զարգացումներ
«Հայկական ժամանակը» գրում է. «Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի կողմից կաշառք տալու գործի շրջանակում նոր զարգացումներ են տեղի ունեցել:
Մեր տեղեկություններով, գործի շրջանակում կալանավորվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի լրագրող Տաթև Խաչատրյանի հետ զրույցում հաստատել է ՀԿԳ քննիչ կալանավորման մասին տեղեկությունները:
ՀԺ-ին հայտնի է դարձել, որ այս գործի շրջանակներում առաջիկայում ևս մեկ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ կհայտնվի մեղադրյալի աթոռին:
Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագն Աբգարյանը կալանավորվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու մեղադրանքով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար:
Ինչու է կալանավորվել ՀԿԳ քննիչը, ով է նաև և ինչու է կալանավորվելու ՀԿԳ մեկ այլ քննիչ: Պարզել է Տաթև Խաչատրյանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում: