Ավտովթար՝ Աշտարակ քաղաքում բախվել են ВАЗ 2110-ն ու Opel-ը. կա վիրավոր. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը
Ճանապարհայյին Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա. Մանուկյան փողոցներիխաչմերուկում բախվել են Ապարան քաղաքի բնակիչ, 59-ամյա Հարութ Գևորգյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 01 MX 055 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Պայքար Գրիգորյանի վարած Opel մակնիշի 35 FV 551 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Գևորգյանի ուղևոր, համաքաղաքացի, 59-ամյա Վահան Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: