Հաղթանակը նվիրում եմ «Արսենալի» իսկական երկրպագուներին. Մխիթարյան
«Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ակումբի երկրպագուներին: Այս մասին գրում է «beIN Sports»-ը:
«Մենք միշտ խաղում ենք մեզ աջակցող երկրպագուների համար: Այն մարդիկ, որոնք միշտ գալիս են մարզադաշտ և թիմի կողքին են՝ իսկական ֆանատներ են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և նրանց նվիրել մեր հաղթանակը: Իսկ միայն հաղթանակների ժամանակ մարզադաշտ եկողներին ասելու բան չունեմ»,- նշել է Մխիթարյանը: