Ծխողներն ավելի հաճախ են տառապում հոգեկան խանագարումներով. գիտնականներ
Ֆինլանդացի գիտնականները ապացուցել են‚ որ ուղիղ կապ կա նյարդային համակարգի վնասակար ազդեցությունների և ծխելու միջև:
Ֆինլանդիայի Գիտությունների ակադեմիայի անդամները պարզել են‚ որ օրվա ընթացքում ընդամենը 10 ծխախոտի օգտագործումը կարող է հոգեկան խանգարումների զարգացման պատճառ դառնալ: Ռիսկային խմբում են հայտնվել այն մարդիկ‚ ովքեր սկսել են ծխել վաղ տարիքից: Հաճախակի և երկարատև ծխելը ոչ միայն ազդում է մարսողական և սրտանոթային համակարգի վիճակի վրա, այլև առաջացնում է ուղեղի և նյարդային համակարգի անդառնալի փոփոխություններ:
Մի քանի տարի անընդմեջ գիտնականները ուսումնասիրել են մոտ 1000 հոգու հոգեկան վիճակ‚ ովքեր կանոնավոր բժշկական հետազոտություն էին անցնում: Հետազոտությունների արդյունքում նրանք հանգեցին այն տեսակետին‚ որ երկարատև ծխելը կարող է պատճառ դառնալ հոգեկան մի շարք խանգարումների‚ ինչպիսիք են դեպրեսիան‚ շիզոֆրենիան և այլն: