Երևանում խոշոր բեռնատարը շրջել է սյուներ, վնասել կայանած մեքենան. տարածքը հոսանքազրկվել է
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 01:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատարը բախվել է էլ. սյանը, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ MAN մակնիշի УКАР 7736СТ պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Ե. Լ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) թափքը կառչել է օդային լարերից, շրջել արտաքին լուսավորության 3 սյուն. վնասել մոտակայքում կայանած Nissan Tida մակնիշի 71 XS 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.):
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: