Անջելինա Ջոլիի սենսացիոն հայտարարությունը քննարկում է ամբողջ աշխարհը (լուսանկարներ)
Իր վերջին հարցազրույցում 42-ամյա դերասանուհին պատմել է‚ որ գրեթե ժամանակ չի թողնում իր համար: Նա նույնիսկ լոգանքի ժամանակ է կարևորում երեխաներից մեկի ներկայությունը: Դերասանուհին նշում է‚ որ այդ կերպ նա դատարկություն չի զգում‚ չնայած իրեն անկարող ևս չի զգում:
«Ես‚ իսկապես‚ երբեք չեմ թուլանում և զարմանում եմ‚ երբ մարդիկ ասում են‚ որ պետք է հանգստանամ: Ես այն մայրերից եմ‚ ովքեր միշտ զբաղված են իրենց երեխաներով: Ես նույնիսկ լողանում եմ երեխաներիցս մեկի ներկայությամբ: Իմ օրինակով փորձում եմ ցույց տալ նրանց‚ թե որքան կարևոր է հոգ տանել ուրիշների մասին: Եվ ‚ իհարկե‚ փորձում եմ չլինել էգոիստ»‚- ասել է դերասանուհին:
Հիշեցնենք‚ որ Ջոլիի և Փիթի հարաբերություններն ամուսնալուծության գործընթացում են գտնվում: Դատարանի որոշմամբ երեխաներն ապրում են մայրիկի հետ‚ ինչը դուր չի գալիս Փիթին: