Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են ВАЗ 21099-ը և Skoda-ն. կան վիրավորներ (լուսանկարներ)
Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գործող գազալցակայանի մոտ, բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կամո Ղափանցյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CF 328 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Ալբերտ Մանուչարյանի վարած Skoda մակնիշի 35 FQ 405 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ՝ Աշտարակ քաղաքի բնակիչներ, 40-ամյա Ավետիք Ավագյանը և 31-ամյա Արմեն Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։