Չինաստանում եղանակի տեսությունը 22 տարի անընդմեջ վարող հաղորդավարուհին գրեթե չի փոփոխվել (տեսանյութ)
Սոցիալական ցանցերի օգտատերերը մեղադրել են CCTV հեռուստաալիքին՝ կասկածելով‚ որ նրանք նկարանհանել են եղանակի տեսության հեռարձակման բոլոր հնարավոր տարբերակները և ընտրում են դրանցից՝ օրվա եղանակային կանխատեսումներին ամենահամապատասխանն ու ցուցադրում եթերում:
Յան Դան անունով հաղորդավարուհին արդեն 44 տարեկան է‚ չնայած երևում է չափազանց երիտասարդ: Բացի այդ, նա արդեն 22 տարի է‚ ինչ աշխատում է Չինաստանի CCTV հեռուստաալիքում:
Տեսանյութը‚ որը հայտնվել է համացանցում‚ ցույց է տալիս 22 տարիների ընթացքում նրա հաղորդումներից հատվածներ: Առաջին անգամ աղջիկը եթեր է մտել 1996 թվականին և մինչ օրս արտաքնապես գրեթե չի փոփոխվել: