Դեմ ենք Նոյեմբերյանում ընդերքօգտագօրծման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններին. ստորագրահավաք
Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել «Պոլիմետալ» ընկերության կողմից հանքարդյունաբերության նպատակով Նոյեմբերյան համայնքում հետազոտական գործունեության իրականացման դեմ: Այս պահին ստորագրել է 500-ից ավելի մարդ: Նամակը հասցեագրված է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանին:
«Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»,-ասվում է նամակում։