Քեմերոն Դիասն ավարտել է կարիերան՝ ամուսնուն ավելի երկար ժամանակ տրամադրելու համար (լուսանկարներ)
Դերասանուհու հարազատների խոսքերով նա հիմա շատ երջանիկ է և չի պատրաստվում վերադառնալ կինո:
Սելմա Բլերի խոսքերով‚ ում հետ միասին Դիասը նկարահանվել է «Cutie» ֆիլմում‚ դերասանուհին ավարտել է կարիերան՝ ամուսնու՝ Բենջի Մեդդենի հետ ավելի երկար ժամանակ անցկացնելու համար: Այս մասին գրում է life.ru-ն:
«Մենք օրերս ճաշեցինք Քեմերոնի հետ‚ և նա հայնտեց‚ որ ավարտում է կարիերան: Ցանկացանք թույլ չտալ‚ որ նա հրաժարվի նկարահանումներից‚ բայց նա ասաց‚ որ իր կյանքում ամեն ինչ հիասքանչ է: Ի՞նչ կարող ենք անել՝ նրան կինո վերադարձնելու համար»‚- ասել է Սելմա Բլերը:
Վերջին ֆիլմը‚ որտեղ նկարահանվել էր դերասանուհին‚ «Էննի» երաժշտական կատակերգությունն էր‚ որն էկրան էր բարձրացել 2014 թվականին:
Վերջերս դերասանուհին հայտնել էր‚ որ ցանկանում է մայրանալ: Իսկ մինչ այդ ստանձնել է «տանտիրուհու» դերը: