Ուկրաինայում Սաակաշվիլիի դեմ գործի քննությունը դադարեցվել է
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կանգնեցրել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ հարուցված գործի քննությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Կիևը դիմել է միջազգային իրավական օգնությանը՝ Նիդերլանդներին, որտեղ այժմ գտնվում է քաղաքական գործիչը:
Իր հերթին Սաակաշվիլիի փաստաբան Ռուսան Չերնոլուցկին հայտնել է, որ այդ որոշմամբ Գլխավոր դատախազությունը ճանաչել է մեղադրանքների անհիմն լինելը:
Սաակաշվիլիի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել Ուկրաինայի գլխավոր դատախազության գործողությունները և պահանջել փակել քրեական գործը: