Ինչու էր Ռ. Քոչարյանը Բաղրամյան 26 կանչել Վ. Սիրադեղյանի գործով դատավորին. բացահայտումներ
«Հայկական ժամանակը» գրում է. «Խորհրդային տարիներին բռնադատված այլախոհ, պոետ Մերուժան Հովհաննիսյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Վանո Սիրադեղյանի դատավարության ընթացքում քաղաքական կուլիսներում տեղի ունեցած իրադարձություններից:
Վանո Սիրադեղյանի գործով դատավոր Ռազմիկ Թովմասյանը, որն օրեր առաջ վախճանվեց, պարզվում է, Մերուժանի 40 տարվա ընկերն է եղել: Մերուժանը Թովմասյանի և Սիրադեղյանի միջև հեռակա կապ է պահել և վերջինիս պարբերաբար զգուշացրել է սպասվող զարգացումների մասին:
Ինչպես են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Դավիթ Հարությունյանը Սիրադեղյանի գործով դատավորին Քոչարյանի հրահանգով տարել Բաղրամյան 26, ինչ է տեղի ունեցել այնտեղ: Այս և քաղաքական կուլիսներում այդ օրերին տեղի ունեցող մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել Մերուժանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում: