Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը պարտվել է Կրամնիկին
Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ և 27-րդ քայլում պարտություն կրեց:
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ-ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Կրամնիկը 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: