«Միամիտ» կատվի ձուկ որսալու զավեշտալի տեսանյութը ցնցել է համացանցը
Կենդանիների մասնակցությամբ ուշագրավ տեսանյութերը գրեթե 100%-ով հաջողության են «դատապարտված» վիրտուալ տիրույթում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ուշագրավ տեսանյութի հերոսը միամիտ կատուն է, որը փորձում է որսալ սառույցի շերտով պատված ջրում լողացող ձկներին: Կատուն անընդհատ սայթաքում է, թաթով հարվածում, սակայն այդպես էլ չի կարողանում բռնել անորսալի ձկներին:
Տեսանյութը սկզբում հրապարակվել է Reddit կայքում, որտեղ ունեցել է ավելի քան 16.000 դիտում: Նկարահանման վայրը հայտնի չէ: