Բժիշկները պատմել են, թե ինչու են սմարթֆոնները ստիպում մեզ հիմարանալ
Սմարթֆոնների սեփականատերերը ստիպված են անընդհատ մի գործողությունից մյուսն անցնել, ինչը հանգեցնում է մտավոր գործունեության նվազեցմանը:
Ակնթարթային հաղորդագրությունները, սոցիալական ցանցերը, հանդիպումների և զանգերի հիշեցումները, սմարթֆոնների ծանուցումներն իրենց հերթին ոչնչացնում են մարդու միտքը: Սմարթֆոնների վնասների մասին բժիշկ-էնդոկրինոլոգը պատմել «Business Insider» ամսագրին: Այս մասին գրում է life.ru-ն:
Հաղորդագրությունների և ծանուցումների անընդհատությունը սթրես է առաջացնում մարդու մոտ: Սթրեսն իր հերթին առաջ է բերում հորմոնային այնպիսի խանգարումներ, որոնք պատասխանատու են մարդկանց մտավոր գործունեության համար:
Սմարթֆոնի բացասական ազդեցություններից որպես ամենատեսանելի բժիշկն առանձնացրել է ձայնը և վիբրացիան:
Միտքը պաշտպանելու լավագույն միջոցներից մեկը բժշկի խոսքով հասարակական որոշ վայրերում սմարթֆոնների օգտագործումն արգելելն է այնպես, ինչպես, օրինակ, արգելվում է ծխելը: Դա օրգանիզմին կտա հնարավորություն, թեկուզ կարճ ժամանակահատվածում, օրգանիզմը վերականգնել: