Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բագրատաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև դատական բժիշկը, ով զննելով դին, հայտնեց, որ ըստ տեղեկությունների, մարմնի վրա կան վնասվածքներ և կոտրվածքներ։
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Տեղի ունեցածը սպանություն է, թե վրաերթ, պարզվում է։