Հայ հոգևորականն ասել է, որ գտել է Սուրբ Կրակի գաղտնիքը
Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամվել Ագոյանը եկեղեցու ներկայացուցիչների հետ վիճաբանել է՝ նշելով, որ գտել է Սուրբ Կրակի առեղծվածը: Ինչպես հայտնում է Իսրայելի լրատվական պորտալը՝ քննարկումը սկսվել է Սուրբ Գերեզմանի մոտ ռեպորտաժի նկարահանումների ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հարցազրույցի ժամանակ Ագոյանը պատմել է, թե ինչպես է ծագել Սուրբ Կրակը: Նրա խոսքով արդեն 3 անգամ նկատել է, թե ինչպես է պատրիարքը վառում ճրագը լամպից: Դրա մեջ առեղծվածային ոչինչ չկա: «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ զվարճացողների համար»,- խոսքը եզրափակել է քահանան:
Այս հայտարարությունը զայրացրել է պատրիարքին և նա պահանջել է դադարեցնել նկարահանումը՝սկսելով բանավիճել քահանայի հետ:
Քահանան իր խոսքում նշել է, Սուրբ Կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության հրաշքի լույսը: Ամեն տարի Սուրբ Զատիկի նախաշեմին մոմավառությամբ և ճրագների լույսով այն իջնում է սուրբ քաղաք Երուսաղեմի և Սուրբ Գերեզմանի վրա: