Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն և Skoda տաքսին. կան վիրավորներ (լուսանկարներ)
Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Ռիգայի փողոցների խաչմերուկում բախվել են KIA մակնիշի 01 OO 899 համարանիշի և Skoda մակնիշի 422 LD 61 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: