Ուղղաթիռն ընկել է գետը. կան զոհեր (տեսանյութ)
Մարտի 11-ի երեկոյան Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում Իսթ Ռիվեր նեղուցն է ընկել Eurocopter AS350 ուղղաթիռը, ինչի հետևանքով գրանցվել է 2 զոհ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Մեկ մարդ ողջ է մնացել, 2-ը՝ զոհվել: Ջրասուզորդները դեռևս ջրում են»,-ասվում է նրա թվիթերյան գրառման մեջ:
Ավելի ուշ Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 3 մարդ: Բժիշկները նրանց վիճակը գնահատել են ծանր:
Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում գտնվել է 6 մարդ: Օդաչուին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ուղղաթիռից: Նա ևս հոսպիտալացվածների ցանկում է:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ինքնաթիռն իրականացնում էր մասնավոր չվերթ: