Երևան քաղաքի Ն. Զարյան և Հր. Քոչար փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ
Մարտի 11-ին, ժամը 21:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան և Հր. Քոչար փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Հր.Քոչար փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում բախվել են «Kia Forte» մակնիշի 01 OO 899 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Տ.) և «Տաքսի Տուր» տաքսի ծառայությանը սպասարկող «SKODA RAPID» մակնիշի 422 LD 61 (վարորդ՝ 1969 թ. ծնված Ս. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները «SKODA RAPID» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (1970 թ. ծնված Հ. Ղ.), ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: Ս.Հ.-ը հոսպիտալացվել է «Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել:
«Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության բրիգադի բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: