Որքա՞ն գումար է ծախսել Տավուշի մարզպետը
Տավուշի մարզի մարզպետ Հովիկ Աբովյանը 2017թ-ի ընթացքում ծախսել է մոտ 11 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն ՀՀ դրամ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ 2017թ-ի սկզբում դրամական միջոցները կազմել են 92 հազար դոլար և 24.5 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 81.3 հազար դոլար և 20.3 մլն դրամ։ Աբովյանը չի ներկայացրել, թե ի՞նչ նպատակով է ծախսել այդ գումարը:
Ըստ հայտարարագրի՝ Հովիկ Աբովյանի միակ եկամտի աղբյուրն աշխատավարձն է՝ տարեկան մոտ 5.9 մլն դրամ։
Որևէ անշարժ կամ շարժական գույք, բաժնետոմսեր և այլ ունեցվածք մարզպետը չի հայտարարագրել։