Մխիթարյանը և Պետր Չեխն են ստացել ամենաբարձր գնահատականը
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ըստ Whoscored.com-ի, ամենաբարձր գնահատականին է արժանացել «Ուոթֆորդի» դեմ Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում: Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ավարտված խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եղել 78 րոպե և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը ստացել է 8․8 գնահատականը։ Նույն գնահատականին արժանացել է նաև «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը: Նա հետ էր մղել 11 մետրանոց հարվածը և 200-րդ հանդիպումն անցկացրել ԱՊԼ-ում:
«Արսենալի» մամուլի ծառայության անցկացրած հարցման արդյունքում հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պետր Չեխը։