Դիանա Գրիգորյանը վիրավորվել է, թե իրեն նախանձում են պարգևի արժանանալու համար. այնինչ դժգոհությունների պատճառը նրա սերիալների խիստ ցածր որակն է
Հարգելի տիկին Դիանա Գրիգորյան, դուք վիրավորվել եք, որ ՖԲ ընկերները իբր նախանձում են ձեզ պետական բարձր պարգևի արժանանալու համար: Այնինչ դժգոհությունների պատճառը ձեր հեղինակած սերիալների խիստ ցածր որոկն է, ազգային բարոյական և հոգևոր արմատների, ժամանակակից բարձրարժեք մշակույթի հետ կապ չունենալը:
Սերիալների բեմադրությունը ևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին: Եթե դա չեք ընկալում, կամ չեք ուզում ընդունել, ավելի վատ ձեզ համար: Եթե ուզում եք ճիշտ ելք գտնել, սպա խնդրի լուծումը սցենարներ ստեղծելու գործում ունակ արձակագիրների ընդգրկելն է, բեմադրողների գործում էլ ունակ ռեժիսորների, օպերատորների ընտրությունն է: Ինչ վերաբերում է պետական պարգևին, դա նման որոշում կայացնողների խնդիրն է: Ազգային մշակույթից կտրվածության պայմանններում նման կուրյոզներ հնարավոր են:
Բակուր Կարապետյան. Ֆեյսբուք