Ես թիմային խաղացող եմ. Միխայիլ Գալուստյանը պատմել է, թե ինչու է միացել «Putin Team»-ին
Հայտնի դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը խոստովանել է, որ որոշել է մտնել «Putin Team» հասարակական շարժման մեջ հիմնադրումից անմիջապես հետո: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Նախ և առաջ, ես թիմային խաղացող եմ: Դեռևս Ուրախների և հնարամիտների ժամանակից ինձ համար հասկանալի էր, որ ես միշտ ցանկանում եմ լինել մեծ կոլեկտիվի մասը»,- ասել է հումորիստը «Putin Team»-ի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Որպես ևս մեկ պատճառ, որը նրան դրդեց դառնալ այդ շարժման մասը, շոումենը նշել է «հանուն Ռուսաստանի մեծ գործեր կատարելու» հնարավորությունը: Նրա կարծիքով՝ դա հնարավոր է միայն համախոհների և ընկերների հետ միասին: