Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցու հետ
Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Պարտիան ավարտվել է 24-րդ քայլում:
Տուրի մյուս 3 պարտիաները դեռ շարունակվում են։
Առաջին տուրում Մամեդյարովը հաղթել էր ռուս Սերգեյ Կարյակինին, իսկ Լևոն Արոնյանը մեկնարկել էր չինացի Դին Լիրենի հետ ոչ-ոքիով։