Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երևանյան բնակարանում տեղի ունեցած սպանության դեպքից
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նա, մասնավորապես, հայտնել է. «Մարտի 11-ին նշված հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքներով:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, նույն օրը Վարդաշենի 9-րդ փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:
Պարզվել է, մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, որի հետևանքով էլ վերջինս մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: