Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդ Փիթը որոշել է հրաժարվել սեքսից
Դերասան Բրեդ Փիթը որոշել է հրաժարվել սեքսով զբաղվելուց: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով The Sun-ին:
Հրապարակման համաձայն Փիթը որոշել է մեկ տարի սեռական կյանքից զերծ մնալ, փոխարենը կենտրոնանալ իր մարմնի ամենօրյա խնամքի վրա: Դերասանը սկսել է ավելի առողջ սնվել:
Նա իր գրեթե ամբողջ կյանքում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել, այդպիսով իրեն զրկելով այլ հաճույքներից: Իսկ այժմ նա որոշել է անել այն ամենը, ինչ նախկինում չի կարողացել անել: