Ընտրական տեղամասերում գործածվելու են թվով 37 տեխնիկական սարքավորումներ. ԿԸՀ
Հայաստանի 20 համայնքներում ընթացող ՏԻՄ ընտրությունների ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են թվով 37 տեխնիկական սարքավորումներ։
Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Նշված 20 համայնքներից 4-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են թվով 37 տեխնիկական սարքավորումներ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում: