«Բիս-1» բարդության հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում. Դեպք վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում:
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: